Հայկ Փրիստ. 1920թ-ի Օլիմպիական խաղերի հայազգի մեդալակիրը

23 Նոյեմբերի 2024, 23:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օլիմպիական խաղերի հայազգի առաջին մրցանակակիրը Հայկ Փրիստը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 23-ին՝ Ֆրեզնոյում, հայ գաղթականների ընտանիքում: Նրանց իսկական ազգանունը Քեշիշյան էր, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է քահանա։

Հայկի ծնողներն Ամերիկա էին գաղթել որդու ծնվելուց առաջ՝ 1896 թվականին՝ փախչելով Օսմանյան կայսրության ջարդերից, և հավանաբար ազգանվան փոփոխությունն էլ (Փրիստանգլերենով քահանա) հալածանքից զգուշանալու նպատակ է հետապնդել։

Հայկը Հոլիվուդում բարձրակարգ կասկադյոր էր, նա նկարահանվել է մի շարք ֆիլմերում։

1920 թվականի Օլիմպիական խաղերին Փրիստը ներկայացրել է ԱՄՆ-ի ջրացատկի թիմը և նվաճել բրոնզե մեդալ աշտարակացատկում։

Այս հաղթանակից հետո Հայկ Փրիստը որպես ակրոբատ մասնակցել է պրոֆեսիոնալ ջրային շոուների և նույնիսկ հանդես եկել կրկեսում։

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել դեռևս 1997 թվականին, երբ լրագրողը Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմակերպած խնջույքի ժամանակ հարցազրույց է վերցրել 1920 թվականի խաղերին մասնակցած և ողջ մնացած միակ մասնակցից՝ արդեն 100-ամյա Փրիստից։ Նա հարցրել է անհետացած օլիմպիական դրոշի մասին։ Դեպքը տեղի է ունեցել Անտվերպենի Ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո։э

Փրիստը բացահայտել է առեղծվածը։ Նա ասել է․

«Այդ հարցում ես ձեզ կարող եմ օգնել։ Դրոշն իմ ճամպրուկում է»:

Պարզվել է, որ օլիմպիական խաղերի ավարտին Փրիստը բարձրացել է դրոշի ձողի վրա ու վերցրել այն, որն իր մոտ եղել է 77 տարի։ Այժմ այդ դրոշը պահվում է Լոզանի օլիմպիական թանգարանում։

Հայկ Փրիստը կյանքից հեռացել է 105 տարեկանում՝ 2001 թվականի ապրիլին: Հայ մարզիկն այդ պահին աշխարհում օլիմպիական ամենատարեց մրցանակակիրն էր։