Հայկ Սարգսյանը՝ մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

07 Փետրվարի 2026, 20:05

Սպորտ

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ընթանում է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը, 10մ օդամղիչ ատրճանակ մինչև 18 տարեկան տղաների պայքարում, Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։ Մրցաձևի հաղթող իտալացի Քուարտա Լորիսին Սարգսյանը զիճեց ընդհամենը 1 միավոր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները՝

10մ օդամղիչ հրացան սոլո մրցաձև.

Մ16տ. / Դավիթ Խաչատրյան – 4-րդ տեղ,

10մ օդամղիչ ատրճանակ անհատական պայքար.

Մ18տ. / Արմեն Գևորգյան – 9-րդ տեղ,

Մ16տ.  / Արտակ Ամիրյան – 23-րդ տեղ։