Հայկ Ղազարյանը հաղթանակ է տարել Մոսկվայում կայացած ACA 197 մրցաշարում
06 Դեկտեմբերի 2025, 20:00
Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել ACA 197 մրցաշարը։ Մենամարտերից մեկում 31-ամյա մարտիկ Հայկ Ղազարյանը (17-5) հանդիպել է Վաժա Ցիպտաուրիին (14-7-1) և հաղթանակի հասել մրցավարների միաձայն որոշմամբ։ Երեք մրցավարներն էլ գրանցել են 29-28 հաշիվ՝ հօգուտ Ղազարյանի։
Սա դարձել է Հայկի երրորդ անընդմեջ հաղթանակը և արդեն յոթերորդը ACA լիգայի շրջանակներում, ինչը հաստատում է նրա կայունությունն ու կարիերայում վստահ առաջընթացը։