Հայկ Խլոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի եզրափակչում է
20 Հուլիսի 2025, 22:22
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը (97 կգ) դուրս է եկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի UWW վարկանիշային մրցաշարի եզրափակիչ:
Մրցումային վերջին օրը որոշվել են եզրափկչի զույգերը 55, 60, 63, 67, 72, 77, 82 և 97 կգ քաշային կարգերում:
Հայաստանի հավաքականը մրցաշարում, բացի Խլոյանից, ներկայացնում են Կարեն Ասլանյանը (63 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ):