Հայկական ակումբները սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայում

14 Հուլիսի 2023, 00:12

Սպորտ

Հայկական ակումբները մեկնարկում են ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում:

Հուլիսի 13-ին Երևանի «Փյունիկ»-ը Աբովյանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի էստոնական «Նարվա Տրանս»-ին: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

Երևանի Ավանի ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիա»-ն կխաղա ալբանական «Էգնատիա»-ի հետ: Հանդիպմանը սկիզբը` 19:00:

Եվ, «Ուրարտու»-ի մարզադաշտում «Ալաշկերտ»-ն ուժերը կչափի  Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատ»-ի հետ: Այս խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին: