Հայկական «Ակունքներ» համույթը՝ մերձմոսկովյան «Տաղանդների համաստեղություն» փառատոնի հաղթող
05 Նոյեմբերի 2024, 18:10
Մերձմոսկովյան շրջանում տեղի է ունեցել «Տաղանդների համաստեղություն» ազգային մշակույթների 13-րդ փառատոնի գալա համերգը՝ նվիրված ազգային միասնության օրվան:
Փառատոնի հաղթող է դարձել «Ակունքներ» վոկալ-խորեոգրաֆիկ համույթը, որը կատարել է «Քամանչա» կոլորիտային պարը:
Կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը Ն. Գ. Դանիելյանն է, պարուսույցը՝ Անի Առաքելյանը: