Հայկական «Ակունքներ» համույթը՝ միջազգային մրցույթ-փառատոնի հաղթող

29 Հունվարի 2025, 13:50

Հայեր | Մշակույթ

Դոլգոպրուդնիի «Ակունքներ» հայկական պարի համույթը «Օլիմպոսում» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնում դարձել է 1-ին կարգի դափնեկիր՝ ներկայացնելով հայկական ժողովրդական «Կակաչներ» պարը: Համույթի գեղարվեստական ղեկավարն է Նելլի Դանիելյանը, պարուսույցն՝ Անի Առաքելյանը:

Մրցույթը կազմակերպվել է Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարարության և Մոսկվա քաղաքի մշակույթի դեպարտամենտի աջակցությամբ:

Հիմա եթերում