Հայկական արմատներով դերասան Ռավի Քաբոթ-Քոնյերսը՝ «Սատուրն» մրցանակի դափնեկիր

12 Մարտի 2026, 11:00

Հայեր

Հայկական արմատներ ունեցող 15-ամյա Ռավի Քաբոթ-Քոնյերսը դարձել է «Սատուրն» 53-րդ մրցանակաբաշխության դափնեկիր։ Նա «Հեռուստասերիալի լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում արժանացել է մրցանակի՝ «Աստղային պատերազմներ. Հենակետային թիմ» (Star Wars: Skeleton Crew) նախագծում Վիմի կերպարը մարմնավորելու համար՝ առաջ անցնելով «Տարօրինակ դեպքեր» (Stranger Things) սերիալի դերասաններ Նոա Շնապից և Սեդի Սինքից։

«Սատուրն» Ամերիկայի գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է 1972 թվականից։

Ռավին դերասանուհի, կիսով չափ հայ Քրիստինա Քաբոթի որդին է և ջազային երաժիշտ Ջո Քաբոթի թոռը։ Կինոյում և հեռուստատեսությունում նա նկարահանվում է 2015 թվականից։