Հայկական արմատները Մոսկվայի սրտում. Սոֆյա Գոլիցինայի դիմանկարի պատմությունը
25 Սեպտեմբերի 2025, 13:40
Հայուհի Սոֆյա Նիկոլաևնա Գոլիցինան 19-րդ դարի մոսկովյան կյանքի ամենանշանավոր դեմքերից մեկն է, որն իրեն նվիրել է բարեգործությանը և արվեստի զարգացմանը։
1886 թ. երիտասարդ նկարիչ Կոնստանտին Կորովինը վրձնել է նրա դիմանկարը, որը շուտով ճանաչում է ձեռք բերել ժամանակի առաջատար վարպետների շրջանում։ Պյոտր Պավլովիչ Կոնչալովսկու նախաձեռնությամբ 1920-ական թթ. այն փոխանցվել է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուին, որտեղ մինչ օրս մնում է նրա ցուցադրության մի մասը։