«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը գործարկել է Երևան — Բաթում — Երևան երթուղով չվերթերը

11 Օգոստոսի 2023, 15:20

Տնտեսություն և Բիզնես

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 11-ից մեկնարկել է Երևան — Բաթում — Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», — նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդագրությունում։