Հայկական ազգային մշակույթն ու ավանդույթները՝ Փարիզում
20 Սեպտեմբերի 2025, 15:50
Փարիզի Ժան Գուժոն փողոցում տեղի է ունեցել ամենամյա հայկական փառատոն, որը մայրաքաղաքի հյուրերին ու բնակիչներին ներկայացրել է ազգային մշակույթն ու ավանդույթները:
Փառատոնին մասնակցել է «Արարատ» ֆոլկլորային պարային համույթը, որը հիմնադրվել է 2003 թվականին Իսի-լե-Մուլինո քաղաքում:
Տաղանդավոր պարուսույցներ Արամ և Կատարինա Արզումանյանների ղեկավարությամբ արտիստները կատարել են հայկական ավանդական պարեր՝ Փարիզի փողոցները լցնելով Հայաստանի կենդանի շնչով և նրա հարուստ մշակութային ժառանգությամբ: