Հայկական բանկերը դադարեցնում են աշխատանքը ռուսական «Յունիստրիմ» համակարգի հետ
22 Հուլիսի 2023, 22:37
Հայկական բանկերը դադարեցնում են աշխատանքը ռուսական «Յունիստրիմ» համակարգի հետ:
Բանկերի ցանկում են «Հայէկոնոմբանկ»-ը, «Արդշինբանկ» — ը, «Կոնվերս Բանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը:
Նրանք իրենց հաճախորդներին առաջարկում են օգտվել այլընտրանքային փոխանցման համակարգերից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել վճարային համակարգի դեմ։ «Յունիստրիմ» — ից հրաժարվել են Վրաստանի և Ղրղզստանի բանկերը ։