Հայկական բանկերը կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը
19 Մարտի 2024, 17:50
Հայաստանի բանկերի միությունը հաստատել է, որ հայկական բանկերը որոշել են դադարեցնել ռուսական «Միր» քարտերի սպասարկումը՝ երկրորդային պատժամիջոցների ռիսկի պատճառով: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Այդ ռիսկերն առաջացել են, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ Է հայտարարել «Միր» վճարահաշվարկային համակարգի դեմ։
Նշվում է նաև, որ ՎՏԲ-Հայաստան բանկը կշարունակի աշխատել «Միր» համակարգի հետ: