Հայկական բեռնատարների վարորդները բողոքել են «Վերին Լարս»-ով ՌԴ մուտք գործելու դժվարություններից
12 Օգոստոսի 2025, 17:45
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բազմաթիվ բողոքներ են ստացվում հայկական համարանիշներով բեռնատարների վարորդներից, որոնք արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում անցնել Ռուսաստանի հետ սահմանը «Վերին Լարս» անցակետով:
Նրանց խոսքով՝ Ռուսաստանը մերժում է մուտքը՝ վկայակոչելով իբր առկա տուգանքներն ու ակտերը, թեև բոլոր պարտքերն արդեն վճարված են, իսկ փաստաթղթերը նորմալ են։
Վարորդները կոչ են անում հայաստանյան իշխանություններին միջամտել և երկխոսություն հաստատել ռուսական կողմի հետ՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու և տրանսպորտային միջոցները երկիր վերադարձնելու համար։