Հայկական ծագումով բրիտանացի դերասան Կոսմո Ջարվիսը կնկարահանվի Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմում

07 Մարտի 2025, 13:44

Մշակույթ

Հայկական ծագումով բրիտանացի դերասան Կոսմո Ջարվիսը կնկարահանվի Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմում։ Այս մասին հաղորդում է Armenian Film Society-ն։

Կոսմո Ջարվիսի իսկական անունը Հարիսոն Կոսմո Կրիկորյան Ջարվիս է։ Ծնվել է Նյու Ջերսիում, հայուհու և անգլիացու ընտանիքում, ավելի ուշ տեղափոխվել է Անգլիա: Ջարվիսը նկարահանվել է «Լեդի Մակբեթ» (2016), «Հանգիստ ձիերի հետ» (2019) և «Համոզմունք» (2022) ֆիլմերում։ Նրան մեծ ճանաչում է բերել Ջոն Բլեքթորնի դերը «Սյոգուն» պատմական դրամատիկական սերիալում (2024)։ Ջարվիսը նաև հանդես է գալիս որպես երգահան, սցենարիստ, կիթառահար, կինոպրոդյուսեր և երգիչ։