Հայկական «Chessify» ստարտափը դարձել է ՖԻԴԵ-ի կորպորատիվ շախմատի աշխարհի չեմպիոն
06 Հուլիսի 2024, 09:56
Շախմատի հայտնի «Chessify» թիմը հաղթել է ՖԻԴԵ-ի և Freedom-ի կողմից կազմակերպված կորպորացիաների աշխարհի առաջնությունում:
«Chessify» ստարտափի հիմնադիրներն են Գոռ Վարդանյանը և Համբարձում Պետրոսյանը։ Ընկերությունը շախմատիստների համար մշակել է բազմաֆունկցիոնալ հարթակ, որը ներառում է մարզումների համար նախատեսված շարժական հավելված, արհեստական ինտելեկտի վրա հիմնված խաղեր հեռարձակելու և վերլուծելու գործիքներ և առցանց խաղերի հարթակ։