Հայկական Դոկուսը թողարկեց առողջության նոր պլատֆորմը. Արտավազդ Մինասյան
14 Հունիսի 2023, 22:30
«Կրիսպ» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը գրում է.
«Հայկական Դոկուսը թողարկեց առողջության նոր պլատֆորմը։
Դոկուսը միավորել է GPT4-ի հենքի վրա կառուցած և հատուկ դատայի վրա սովորացրած արհեստական բանականությանը և աշխարհի լավագույն բժիշկներին մի հարթակում։
ԱԲ-ն աշխատում է, որպես թերապևտ, օգտագործողների գանգատների հիման վրա և ճիշտ հարցադրումների միջոցով գեներացնում է հաշվետվություն և Դոկուսի հսկայական բազայից առաջարկում է համապատասխան լավագույն բժիշկներին։
Դոկուսը աշխարհի լավագույն բժշկական գիտելիքը հասանելի է դարձնում մոլորակի յուրաքանչյուր բնակչին»։