«Հայկական դուդուկ, երգեհոն և սաքսոֆոն» խորագրով համերգ՝ Մոսկվայում

23 Փետրվարի 2025, 19:30

Մշակույթ

Մոսկվայի Սբ. Պետրոս և Պողոս ավետարանական-լյութերական տաճարում փետրվարի 26-ին տեղի կունենա «Հայկական դուդուկ, երգեհոն և սաքսոֆոն» խորագրով համերգ:

Համերգի ընթացքում կհնչեն հայկական և վրացական ժողովրդական մեղեդիներ դուդուկահար Խոսրով Մանուկյանի, սաքսոֆոնահար Յուրի Տաշտամիրովի, երգեհոնահար Իվան Իպատովի կատարմամբ:

Միջոցառման շրջանակներում կներկայացվեն նաև հայազգի մեծանուն ծովանկարիչ, կոլեկցիոներ և բարերար Հովհաննես Այվազովսկու կտավները: