«Հայկական դուդուկ, երգեհոն, սաքսոֆոն և դաշնամուր» խորագրով համերգ՝ Մոսկվայում
19 Հունվարի 2025, 15:00
Փետրվարի 1-ին Մոսկվայի Սուրբ Պետրոս և Պողոս Ավետարանական-Լյութերական տաճարում տեղի կունենա «Հայկական դուդուկ, երգեհոն, սաքսոֆոն և ռոյալ» խորագրով համերգը:
Ելույթ կունենան Խոսրով Մանուկյանը (դուդուկ), Միխայիլ Տրոշինը (սաքսոֆոն), Իվան Իպատովը (երգեհոն, դաշնամուր): Համերգի ծրագրում ընդգրկված են Կոմիտասի, Ա. Բորոդինի, Ջ․ Գերշվինի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական և վրացական ավանդական մեղեդիներ: