Հայկական դուդուկին նվիրված համերգներ՝ Մոսկվայում և Նիժնի Նովգորոդում

23 Փետրվարի 2024, 19:41

Մշակույթ

Մոսկվայում և Նիժնի Նովգորոդում կայացել են «Դուդուկ. հավերժության երաժշտություն» և «Դուդուկի լեգենդը» գրական-երաժշտական երեկոները:

Մասնավորապես, Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել «Դուդուկի լեգենդը» գրական-երաժշտական երեկոն, որի ընթացքում հնչել են հայկական մեղեդիներ՝ Եսիկ Մանուկյանի, Խաչատուր Շատիկյանի և Հայկանուշ Կալաչյանի կատարմամբ:

Նույն օրը Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը տեղի է ունեցել «Դուդուկ. հավերժության երաժշտություն» երեկոն՝ դուդուկահար Արգիշտիի մասնակցությամբ։