«Հայկական դուդուկը՝ ժամանակի շունչ» խորագրով համերգ՝ Սանկտ Պետերբուրգում

22 Նոյեմբերի 2024, 15:37

Հայեր | Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 23-ին տեղի կունենա «Հայկական դուդուկ՝ ժամանակի շունչ» խորագրով համերգը, որտեղ հանդես կգա դուդուկահար Արսեն Գրիգորյանը:

Կհնչեն հայկական ավանդական երաժշտություն, համաշխարհային հիթեր, ինչպես նաև հեղինակային ստեղծագործություններ՝ ժամանակակից, հետաքրքիր գործիքավորումներով:

Արսեն Գրիգորյանը ծնվել է Երևանում, վաղ մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ: Հետագայում, չկորցնելով կապը հայրենի քաղաքի հետ, անընդհատ գալիս էր Երևան՝ կատարելագործելու իր հմտությունները։ Սովորել է այնպիսի ճանաչված վարպետների մոտ, ինչպիսիք են Գեորգի Մինասովը, Էմանուել Հովհաննիսյանը և Նորայր Ժամարյանը։