«Հայկական դրվագներ»՝ Մարտին Սկորսեզեի մասին վավերագրական սերիալում
13 Նոյեմբերի 2025, 20:30
Apple TV առցանց կինոթատրոնում թողարկվել է «Mr. Scorsese» ֆիլմը, որը հանրահայտ կինոռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ Մարտին Սկորսեզեի կյանքի և կարիերայի մասին է։
Սերիաներից մեկում ռեժիսորը կիսվել է իր ընկերոջ և ուսուցչի՝ ամերիկահայ պրոֆեսոր Հայկ Մանուկյանի մասին հիշողություններով: Նրա հետ շփումը Սկորսեզեն անվանել է «ամենաթանկ նվերը, որ երբևէ ստացել է»։
Սերիալի եզրափակիչ դրվագում Լեոնարդո ԴիԿապրիոն պատմել է այն մասին, թե ինչպես է Սկորսեզեն զբաղվում համաշխարհային կինեմատոգրաֆի գլուխգործոցների վերականգնմամբ։ Մասնավորապես, վարպետի և նրա հիմնադրամի շնորհիվ 2014թ. վերականգնվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։