Հայկական եկեղեցիները Իրանի տեսարժան վայրերի թվում են
01 Հունիսի 2025, 16:00
Աբադանի և Ահվազի հայկական եկեղեցիներն ու գերեզմանոցներն այս քաղաքները դարձնում են եզակի, բայց դեռևս քիչ հայտնի զբոսաշրջային ուղղություններ հնագույն երկրում: Այս մասին գրել է տեղական «Tehran Times» պարբերականը:
Այս պատմական վայրերն արտացոլում են հայ համայնքի վաղեմի ներկայությունը տարածաշրջանում և գրավում են բազմաթիվ ուխտավորների, ինչպես նաև պատմությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների:
Ըստ աղբյուրի՝ Աբադանի եկեղեցին արդեն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ Ահվազի տաճարը դեռ լրացուցիչ վերականգնման կարիք ունի: