Հայկական երեք ֆիլմ ընդգրկվել է Ղազախստանի Baiqonyr կինոփառատոնի եզրափակիչ ցանկում

18 Օգոստոսի 2023, 10:03

Մշակույթ

Հայկական երեք ֆիլմ ընդգրկվել է 18 կարճամետրաժ ֆիլմերի եզրափակիչ ցանկում, որոնք մասնակցելու են սեպտեմբերի 6-10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք Baiqonyr 8-րդ միջազգային կինոփառատոնին:

Հայաստանը կներկայացնի հետևյալ ֆիլմերը՝ «Լիլիթ անունով տիկնիկը», «Ռոմեոն» և «Երկու փոփոխականով հավասարումը»:

Ավանդաբար «Байконура» արտամրցութային ծրագրում անցկացվում է ԱՊՀ երկրների Կինոգետների և քննադատների ֆորում: Այս տարվա մասնակիցների թվում են կինոգետներ Էլեն Դանելյանը և Արթուր Վարդիկյանը, որը «Ծիրանի ծառ» վավերագրական կինոյի փառատոնի տնօրենն է և «Ֆիլմադարան» կինոարտադրության զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիրը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Baiqonyr 6-րդ փառատոնում լավագույն ֆիլմի համար միջազգային մրցույթի «Գրան պրի» մրցանակին արժանացել է ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ամանորյա խոզուկը» ֆիլմը։

Հիմա եթերում