Հայկական երկու ստարտափ ընդգրկվել է տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում
03 Դեկտեմբերի 2023, 16:50
Հայկական Picsart-ը և Sololearn-ը ներառվել են արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրումով տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում, որը կազմել է Apple-ը: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Նշվում է, որ Picsart հավելվածում մի շարք գործիքների հնարավորություն է տալիս, որոնք կարող են անհավանական ճշգրտությամբ հեռացնել ետնանկարը կամ անցանկալի առարկաները, ստեղծել անիմացիոն GIF կամ սթիքերներ, և այլն: Իսկ Sololearn-ում ԱԲ Kodie հրահանգիչը կարող է գտնել ծրագրային կոդի սխալները և հուշումներ անել:
Ցանկում ներառվել են նաև ChatGPT-ն, Canva-ն, Pinterest-ը, Craft-ը, Artifact-ը և SmartDreams-ը։