Հայկական ֆիլմերը հավակնում են արժանանալ «Ոսկե գլոբուսի» մրցանակին

15 Դեկտեմբերի 2025, 19:00

Մշակույթ

Հայտարարվել են 2026 թվականի հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հավակնորդները։ Առաջատարների թվում է հայտնվել գոթական «Մեղավորները» դրաման, որի պրոդյուսերներից է Սև Օհանյանը: Ֆիլմը ներկայացված է յոթ անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»:

Հավակնորդների թվում է նաև Pixar-ի անիմացիոն նախագիծը՝ «Էլիո» մուլտֆիլմը, որի ռեժիսորը Մադլեն Շարաֆյանն է: Այն ներկայացված է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

«Ոսկե գլոբուս» 83-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2026 թվականի հունվարի 11-ին։