Հայկական ֆիլմերը՝ Կարթագենի կինոփառատոնում
20 Դեկտեմբերի 2025, 15:40
Թունիսում անցկացվում է «Կարթագենի կինոփառատոնը» (Carthage Film Festival), որը կտևի մինչև դեկտեմբերի 20-ը: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված է հայ ռեժիսորների 11 ֆիլմ։
«Ֆոկուս» բաժնում հանդիսատեսին են ներկայացվել Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» և «Արտոյի աշխարհում» ֆիլմերը, Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ժապավենը, Սերգեյ Փարաջանովի դասական գլուխգործոց «Մոռացված նախնիների ստվերները» և այլ գործեր:
Կարթագենի կինոփառատոնն ամենահինն է Աֆրիկայում և արաբական աշխարհում: Այն ամեն տարի Թունիսում մեկտեղում է լավագույն ֆիլմերն ամբողջ աշխարհից: