Հայկական ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ

22 Դեկտեմբերի 2023, 09:33

Մշակույթ

«Ոսկե Ծիրան» միջազգային կիոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը տեղեկացրել է, որ հայկական ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ.

«Քիչ առաջ տեղի ունեցավ ևս մի պատմական աննախադեպ իրադարձություն՝ առաջին անգամ պաշտոնապես հայկական ֆիլմը հասավ Օսկարի շորթլիսթ՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմերից, այդ թվում՝ Վիմ Վենդերսի, Ակի Կաուրիսմյակիի, Ջոնաթան Գլեյզերի և այլոց։

Սա նշանակում է, որ նոմինանտ դառնալուն մնացել է ընդամենը 1 քայլ, բայց կարեւոր է հասկանալ, որ անկախ հետագա ամենից սա արդեն իսկ հսկայական հաղթանակ է»,- գրել է Ավետիսյանը:

Ֆիլմի ռեժիսորն ու դերասանը Մայքլ Գուրջյանն է, արտադրական հայկական կողմի պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Անի Որսկանյանը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 19-րդ Golden Apricot Yerevan International Film Festival -ին»։