Հայկական ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում

11 Հունվարի 2025, 10:35

Մշակույթ

Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում հայկական ֆիլմ է ընդգրկվել։ Այս մասին հաղորդվում է Բեռլինալեի կայքում:

Խոսքը ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայ ուրվականները» ֆիլմի մասին է։

Փառատոնի կայքում ֆիլմի նկարագրության մեջ այն անվանում են «Հետմահու քնքուշ նամակ Թամարայի հորը, որը կինոդերասան է եղել Խորհրդային Հայաստանում»:

Տարիներ առաջ Բեռլինի կինոփառատոնի «Համայնապատկեր» ծրագրում ընդգրկվել էր Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» (1996թ․) ֆիլմը: