«Հայկական գինին ցնցում է». Ռոզա Լինի նվերը Էդ Շիրանին

20 Հուլիսի 2023, 00:17

Մշակույթ

«Եվրատեսիլ 2022»-ի հայ պատվիրակ, Snap հիթի հեղինակ-կատարող Ռոզա Լինը հայկական գինի է նվիրել բրիտանացի արտիստ Էդ Շիրանին ու շնորհակալություն հայտնել՝ իրեն համերգային անմոռանալի շրջագայության մի մասնիկը դարձնելու համար:

«Այնքան հպարտ եմ այն բոլոր մարդկանցով, ովքեր իմ կողքին էին այս ամբողջ ընթացքում, վազվզում էին շուրջբոլորս՝ համոզվելով, որ ամեն երեկո լավագույն շոուով եմ ներկայանալու։ Խենթություն էր այն, ինչին կարողացանք հասնել կարճ ժամանակահատվածում՝ այսքան փոքր թիմով։ Իսկ ամենակարեւորը՝ ես այնքան շնորհակալ եմ հանդիսատեսից՝ իրենց սիրո համար։

Շնորհակալ եմ, որ 30 րոպեով ընկնղմվեցիք իմ երաժշտության մեջ՝ ինձ հետ կիսելով լավագույն պահերը»,-գրել է երգչուհին։ Ռոզան հավելել է․«Հայկական գինին ցնցում է»։

Հիմա եթերում