«Ժաննա դ’Արկ». առաջնախաղ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

23 Մայիսի 2023, 18:15

Մշակույթ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ռուս գրող Անատոլի Լևանդովսկու «Ժաննա դ’Արկ» վեպի հիման վրա բեմադրված միստիկ դրամայով։

Բեմադրությունը` Գալուստ Ներսիսյանի
Զգեստները, նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի
Երաժշտական ձևավորումը` Արեն Օսիպյանի
Պլաստիկ լուծումները` Արման Սաքանյանի

Դերերում`
Ժաննա- Մարիամ Ղևոնդյան
Ուրվական- Արման Կոլոսով
Կառլ- Կորյուն Եսայան
Յոլանդա թագուհի- Արմինե Վերմիշյան Լուի Դեկոնտի- Արման Սաքանյան
Լա Հիր- Վահե Սիմոնյան
Կոշոն- ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան
Գլխավոր Վերակացու- Էդգար Բարսեղյան
Վերակացու- Համլետ Գյուլզադյան Դրիմույ- Ժիրայր Գաբրիելյան
Ժիլ Դերե- Հովհաննես Հարությունյան
Դյու Շատել- Վահրամ Խառատյան

Հարյուրամյա պատերազմում նշանակալից դեր ունի Ժաննա դ’Արկը, ով Օռլեանի գրավմամբ ազատագրեց Ֆրանսիան, և իր շնորհիվ թագադրվեց Կառլ VII-ը, բայց իր ուզածին հասնելով, նա երես է թեքում նրանից ու գերության հանձնում բուրգունդացիներին, ով իր հերթին վաճառում է Ժաննային անգլիացիներին: Դատի արդյունքում նրան մեղադրում են հերետիկոսության և կախարդության մեջ, ողջ-ողջ այրում խարույկի վրա: Հիսուն տարի անց Վատիկանի որոշմամբ Ժաննա դ’Արկը դասվեց սրբերի շարքին։ «Ժողովուրդը․ իրական ուժը ժողովրդի միասնականության մեջ է, հոգով ամուր մարդիկ կարող են փրկել երկիրը․․․ պատերազմ, որը ոչ մի լավ բանի չի բերում…»։

Առաջնախաղերը կկայանան հունիսի 6-ին և 24-ին, հայտնում են Վանաձորի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։