«Հայկական գիշեր Փոփսում». Եվա Արոնյանը կկատարի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակին

19 Մայիսի 2023, 10:41

Հայեր | Մշակույթ

Բոստոնում կրթություն ստացած ջութակահար Եվա Արոնյանը հունիսի 9-ին՝ «Հայկական մշակութի բարեկամներ» ընկերության ամենամյա 70-րդ՝ «Հայկական գիշեր Փոփսում» համերգով հանդես կգա Boston Pops Orchestra-ի հետ։

Նա նվագախմբի և դիրիժոր Քիթ Լոքհարթի խմբավարությամբ կկատարի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակին:

Կանադահայ երաժիշտը որպես կամերային, նվագախմբային երաժիշտ և մենակատար մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում:

Նրա ելույթներ է ունեցել Քարնեգի Հոլ, Ուիգմոր Հոլ, Բոստոնի Ջորդան Հոլ, Քիմել կենտրոն (Ֆիլադելֆիա) և Maison Symphonique (Մոնրեալ) և այլ հայտնի համերգասրահներում:

Եվան Մինեսոտայի Նվագախմբի երիտասարդ արտիստների մրցույթի, Orchester Symphonique de Montreal Competition-ի և Կանադայի երաժշտական մրցույթի գլխավոր մրցանակների դափնեկիր է: Որպես մենակատար հանդես է եկել Calgary Civic Symphony-ի, Orchestra Philharmonic de Bacau-ի և Brookline Symphony Orchestra-ի հետ: