Հայկական գյուղատնտեսության վերածնունդը սկսվելու է Արմավիրից․ Կարապետյան

09 Մարտի 2026, 23:00

Քաղաքականություն

Նախ Էջմիածին, ապա՝ Արմավիր: «ՈւժեղՀայաստան»-ը երկու նոր գրասենյակ է բացել Արմավիրի մարզում: Հարյուրավոր քաղաքացիների ներկայությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կտրում է կարմիր ժապավենն ու բացում հոգևոր մայրաքաղաքի նոր գրասենյակը:

Նա հիշեցնում է ներկաներին, որ ամիսներ առաջ հենց Մայր Աթոռից սկսվեց պայքարը: Կարապետյանը չի լռել այն ժամանակ, երբ թիրախավորվել էին Սուրբ Էջմիածինն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։

«Ինչ պետք է աներ յուրաքանչյուր հայ այդ պահին։ Պատկերացրեք՝ տանը նստած եք, մեկը գալիս է ու սկսում ձեր հոր հետ անհարգալից խոսել: Ինչ պետք է անել, երբ դու հայ ես ու քո հոգևոր հայրն ու Էջմիածինը հարձակման են ենթարկվում»,- ասում է նա։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ շատերը լռում էին, բայց Սամվել Կարապետյանը բարձրաձայնեց ու հենց նույն օրը կալանավորվեց: Ըստ նրա՝ Փաշինյանը ցանկանում էր տեսնել իրեն հպատակ Սամվել Կարաապետյան, սակայն իրականում տեղի ունեցավ հակառակը: