«Հայկական ջազ. սկիզբ» թեմայով դասախոսություն՝ Մոսկվայի հայկական թանգարանում

06 Հոկտեմբերի 2024, 19:30

Մշակույթ

Մոսկվայի հայկական թանգարանում հոկտեմբերի 10-ին կոմպոզիտոր և երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ժամանակակից երաժշտության ամբիոնի դոցենտ և Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ժամանակակից երաժշտության գիտաստեղծագործական կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆյոդոր Սոֆրոնովը դասախոսություն կկարդա «Հայկական ջազ. սկիզբ» թեմայով։

Նա կպատասխանի այն հարցին, թե որտեղից է սկսվում հայկական ջազը, ինչով է այն տարբերվում այլ երկրների ջազից, ինչպես են նրա մեջ միահյուսված ֆոլկլորային մոտիվները, և ինչ տեղ է զբաղեցնում այդ ժանրում ջազ կոմպոզիտոր, դիրիժոր, թավջութակահար, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հարություն Այվազյանը: