«Հայկական ժառանգության երեկոներ»․ ամերիկյան սպորտային ակումբների ավանդույթը
31 Մարտի 2026, 22:58
«Los Angeles Kings» ակումբը «Crypto.com Arena» մարզահամալիրում կազմակերպել է «Armenian Heritage Night» («Հայկական ժառանգության երեկոներ») միջոցառումը ։
Միջոցառումը բացել է AGBU LA Choir-ը, իսկ ընդմիջման ընթացքում հանդիսատեսը դիտել է ամերիկահայ երաժիշտ Թոնի Մարինոյի և «Lilia Dance Studio»-ի ելույթները, որոնք ներկայացրել են հայկական մշակույթի ավանդույթները։
«Հայկական ժառանգության երեկոներ» արդեն երկար տարիներ կազմակերպվում են ԱՄՆ-ում՝ տարբեր սպորտային ակումբների նախաձեռնությամբ՝ MLS, NHL, NBA և MLB լիգաների շրջանակում։