Ժենգյալով հացը, լավաշն ու մատնաքաշը եւս աշխարհի լավագույն հացերի շարքում են
11 Հուլիսի 2023, 15:23
Աշխարհի լավագույն հացերի թոփ տասնյակում լավաշից բացի, հայտնվել են նաեւ հայկական մատնաքաշն ու արցախյան «ժենգյալով հացը»։
Ըստ Taste Atlas-ի ՝ 62-րդ տեղում հայկական մատնաքաշն է, իսկ 67-րդ տեղում ՝ արցախյան «ժենգյալով հացը»։
Ժենգյալով հաց (որոշ շրջաններում այն նաև կոչվում է «Պինջարով հաց»՝ հացի մեջ օգտագործած պինջարի (եղինջի) շնորհիվ), հայկական ազգային ուտեստ է, որը բաղկացած է կանաչիներով (ժենգյալով) լցված հացից։ Տարածված է հիմնականում Արցախում և Սյունիքում։ Ժենգյալով հացի պատրաստման համար մոտ 25 տեսակի կանաչի են օգտագործում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայկական լավաշը նույն Taste Atlas-ի վարկանիշում 9-րդ հորիզոնականն էր զբաղեցրել: