Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը

23 Մարտի 2026, 16:45

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում։