Հայկական կողմը հերքում է ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու մասին լուրը

31 Հունվարի 2024, 13:55

Քաղաքականություն

Մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայկական կողմը կհանձնի 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Մինչդեռ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հերքում են այդ տեղեկությունները։ Գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպմանն ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։

Հիմա եթերում