Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր. իրավիճակը՝ Սոթքում

01 Սեպտեմբերի 2023, 11:11

Քաղաքականություն

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ: Այս ամսին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք՝ մեր պաշտպանական գերատեսչությունը ավելի վաղ հայտնել էր, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ