Հայկական կողմն ունի երկու զոհ ու վիրավորներ․ կրակոցներ՝ սահմանին
13 Փետրվարի 2024, 08:20
Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ այսօր՝ Ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ։