Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին․ ԱԳՆ
21 Հուլիսի 2023, 18:54
Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ լրացուցիչ կհաղորդեն։
Ավելի վաղ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը հաստատել էր Ադրբեջանի նախագահ Ալիեւը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անհրաժեշտ էր համարել անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: ՌԴ ԱԳՆ — ն այդ մասին հայտարարել էր Բրյուսելում Ալիեւ-Փաշինյան-Միշել հանդիպման օրը։
Ավելի ուշ ՌԴ-ն հաստատել էր մոտ ժամանակներս Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը: