Հայկական կողմը հայտարարել է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա

22 Նոյեմբերի 2023, 21:29

Քաղաքականություն

Սահմանազատման հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ չկա։

Սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատության»-ը  հայտնել են, որ հանձնաժողովների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն այս պահին չկա։

Նախօրեին Ադրբեջանից սահմանին բանակցելու առաջարկ հնչեց, բայց Բաքուն չէր հստակեցրել, թե որ պաշտոնյաների մասնակցությամբ։ Երևանից այսօր առավոտյան պատասխանեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։