Հայկական լավաշը՝ աշխարհի թոփ 10 լավագույն հացերի շարքում
09 Հուլիսի 2023, 20:00
Հայկական լավաշը հայտնվել է աշխարհի թոփ 10 լավագույն հացերի շարքում` զբաղեցնելով 9-րդ տեղը
: Աղյուսակը հրապարակել է TasteAtlas խոհարարական ուղեցույցը։
Լավաշը բլիթի տեսք ունեցող, ցորենի ալյուրից պատրաստված անթթխմոր սպիտակ հաց է, որը տարածված է Կովկասի, Իրանի, Աֆղանստանի և Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների շրջանում։ Անգլալեզու աղբյուրներում լավաշը հիշատակվում է նաև «հայկական դյուրաբեկ հաց», «հայկական բլիթ», «փարաքի» անվանումներով։ Առավել տարածված է հայկական խոհանոցում։