Հայկական լեռները՝ ճանապարհ դեպի հնագույն երկրի հոգի
21 Օգոստոսի 2025, 10:10
Իտալական «Ottiche Parallele» ամսագիրը հոդված է նվիրել Հայաստանին, նրա գեղատեսիլ լեռներին և արշավային երթուղիներին, որոնք թույլ են տալիս ավելի խորը զգալ այս հինավուրց երկրի հոգին։
Լրագրողները հատուկ ուշադրություն են դարձրել լեռնային բնապատկերներին՝ դրանք անվանելով «հայկական հոգու արտացոլում»։ «Վեհաշուք Արագածից (4090 մ)՝ երկրի ամենաբարձր կետից, մինչև Աժդահակի (3598 մ) գագաթի հիասքանչ խառնարանային լիճը, որը վեր է խոյանում Գեղամա լեռնաշղթայից. յուրաքանչյուր երթուղի ոչ միայն հուզիչ տեսարաններ է առաջարկում, այլև խորը կապ բնության հետ։
Առաջարկվող ուղղություններից են՝ հարավային Խուստուփ լեռը (3206 մ), Վայոց Ձորի մարզի Վայոց Սարի (2581 մ) գեղատեսիլ լանջերը և Դիլիջան ազգային պարկում գտնվող Դիմաց (2378 մ) լեռը։
Յուրաքանչյուր գագաթ բացահայտում է հայկական հոգու իր ուրույն կողմը»,- ընդգծում են հեղինակները՝ հրավիրելով ընթերցողներին քայլ առ քայլ, արահետ առ արահետ բացահայտել Հայաստանը։