«Հայկական մուլտի-պուլտի» նախագծի նկարները՝ Նովոռոսիյսկի «Երկխոսություն» ցուցահանդեսին

25 Օգոստոսի 2023, 13:52

Մշակույթ

Նովոռոսիյսկ քաղաքի Ազգային մշակույթների կենտրոնում մեկնարկել է «Երկխոսություն» ցուցահանդեսը, որը կազմակերպել է Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ և Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության տարածաշրջանային բաժանմունքի «Սևծովյան բաժանմունք» բաժնի նախագահ Նիկոլայ Ջանյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են «Հայկական մուլտի-պուլտի» նախագծի նկարները, որոնք նկարել են գեներալ Ն. Ն. Ռաևսկու անվան №24 դպրոցի աշակերտները՝ հայոց լեզվի ուսուցչուհի Արև Բալայանի ղեկավարությամբ: Նշենք, որ ներկայացված են 50-ից ավելի նկարներ՝ սիրված հայկական մուլտֆիլմերի թեմատիկայով:

Ստեղծագործական այս աշխատանքը նվիրված էր հայկական մուլտիպլիկացիայի 85-ամյակին: