Հայկական մուտֆիլմը կցուցադրվի Պրահայի կինոփառատոնում
02 Ապրիլի 2025, 10:00

2025 թվականի ապրիլի 23-26-ը կանցկացվի «PRAHA FILM FESTIVAL» կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում կներկայացվի Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» 12 րոպեանոց մուտֆիլմը, որն արդեն իսկ արժանացել է 21 մրցանակի տարբեր միջազգային կինոփառատոններում, այդ թվում՝ 2023-ին «Ոսկե Ծիրան»-ում։ Այս մասին հայտնում է ՕՐԵՐ-ը:
Արմինե Անդայի ֆիլմը կցուցադրվի ապրիլի 26-ին՝ տասը այլ կարճամետրաժ ֆիլմերի շարքում։
Պրահայի կինոփառատոնը կենտրոնացած է ուսանողական և անկախ կինոարտադրության վրա: Այն նպաստում է մշակութային դիվերսիֆիկացմանը և հարթակ է ստեղծում նոր հարաբերությունների, համատեղ արտադրությունների և հնարավոր գործընկերությունների համար: Այստեղ հիմնականում ցուցադրվում են կարճամետրաժ գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր։