Հայկական մշակութային հիմնադրամը 1 մլն դոլար կհատկացնի տեղահանված արցախահայերին

07 Հոկտեմբերի 2023, 10:20

Քաղաքականություն

Հոկտեմբերի 1-ին Հայկական մշակութային հիմնադրամը հավաք անցկացրեց Բևերլի Հիլզ քաղաքում, որի ժամանակ հայտարարվեց՝ 1 մլն դոլար կհատկացվի տեղահանված արցախահայերին։

Միջոցառման առանցքում Արցախում և Հայաստանում շարունակվող ճգնաժամն էր։ Երեկոյին ներկա ավելի քան 350 անձանցից յուրաքանչյուրը հանձնառու էր առաջ մղելու ՀՄՀ-ի առաքելությունը, որն ավելի քան չորս տասնամյակ օգնություն է ցուցաբերում համայնքային կառույցներին, Հայաստանին, Արցախին և Ջավախքին, ինչպես նաև Լիբանանի և Սիրիայի համայնքներին։ Հիմնադրամի նախագահ Ավեդիկ Իզմիրլյանը հավաքի ընթացքում տեղեկացրեց, որ կազմակերպությունն արդեն սկսել է հուսահատ կարիքավորներին օգնության հասնելու հնարավոր լավագույն ուղիների փնտրման գործընթացը:

«Որպես ազգ՝ մենք ականատես ենք Արցախից հայերի ողբերգական արտագաղթին և մեր հայրենիքի կարևոր հատվածի կորստին, որը գոյության վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Մեր թշնամու ագրեսիան և ներխուժումը մեր տարածք շարունակում են բորբոքել ներքին անկայունության կրակը»,- շեշտեց նա։