Հայկական մշակութային կենտրոնը Իսրայելին կոչ է անում միջամտել Արցախում ստեղծված իրավիճակին
16 Օգոստոսի 2023, 14:46
Իսրայելի հայկական մշակույթի և կրթության «Նոյան Տապան» կենտրոնը կոչ է անում երկրի իշխանություններին ուշադրություն դարձնել այն կրիտիկական իրավիճակին, որում հայտնվել է Արցախի հայ բնակչությունը։ Կազմակերպությունը կոչ է արել Իսրայելի իշխանություններին ազդել Ադրբեջանի ղեկավարության վրա և կանխել հումանիտար ճգնաժամը, որը տիրում է Արցախում 2022 թվականից։
Կոչում «Նոյան Տապան» կենտրոնն ընդգծում է, որ Արցախի հայ բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և վառելիքի սուր սղության խնդիրներին: Ընդգծվում է, որ հայ ժողովուրդը նախկինում աշխարհին տվել է 24 արդար մարդկանց, ովքեր փրկել են հրեաներին Հոլոքոստի ժամանակ։
Կազմակերպությունը նշել է, որ երկու ժողովուրդներն էլ վերապրել են ցեղասպանություններ և ընդգծել կյանքի սրբության և բարոյականության պահպանման կարևորությունը։