Հայկական մշակույթի օր՝ Մոսկվայի Ղրիմի տաղավարում

30 Մարտի 2024, 18:02

Մշակույթ

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) Ղրիմի տաղավարում կազմակերպվել է հայկական մշակույթի օր: Այս մասին հայտնում է Ղրիմի Հանրապետության «Ժողովուրդների բարեկամության տուն» հիմնարկի տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ ծրագրի ընթացքում «Ռոսիա» ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն են ստացել ծանոթանալու Ղրիմի հայերի հոգևոր ժառանգության հարուստ աշխարհին:

Ղրիմի Հանրապետության «Ղրիմի հայկական հասարակություն» տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության ակտիվիստները տաղավարի ցուցադրությունը համալրել են ժողովրդական վարպետների գեղեցիկ աշխատանքներով:

«Դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաների առատության շնորհիվ հարթակը լցվել է հայկական տան հարմարավետ մթնոլորտով և կոլորիտով», — ասված է հաղորդագրության մեջ: