Հայկական մշակույթին և ավանդույթներին նվիրված միջոցառումներ՝ Եկատերինբուրգում

03 Նոյեմբերի 2024, 13:50

Մշակույթ

Նոյեմբերի ընթացքում Եկատերինբուրգի հայ համայնքի ակտիվիստները միջոցառումներ կանցկացնեն, որոնք հայկական մթնոլորտ կստեղծեն յուրաքանչյուր շաբաթվա համար: Բոլոր միջոցառումները նվիրված կլինեն հայկական մշակույթին և ազգային ավանդույթներին:

Առաջին միջոցառումը կլինի բաց դռների օր, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: Նոյեմբերի 11-ին տեղի կունենա դասախոսություն «Հայկական տարազ» թեմայով: Պարի վարպետության դասը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, իսկ 24-ին կանցկացվի «Մայրենիք» խաղը:

Հիմա եթերում